Ավանդական ռադիոկապի հիմքում ընկած է էլեկտրամագնիսային ճառագայթումը, սակայն Լանկասթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) եւ Յոժեփ Ստեֆանի ինստիտուտի (Սլովենիա) գիտնականներն իրենց նոր նախագծում կարողացել են փոխանցել տվյալները թվային ձեւաչափով՝ կիրառելով հիմքում արագ նեյտրոններ, հաղորդում է 3dnews.ru-ը:

Հետազոտության շրջանակում գիտնականները չափել են սպոնտան էմիսիան արագ նեյտրոնների շրջանում, որոնք արձակվում են կալիգորնիում-252-ի կողմից, որը ռադիոակտիվ իզոտոպ է, որն արտադրվում է միջուկային ռեակտորների միջոցով: Այնուհետեւ նրանք կատարել են նեյտրոնային դաշտի մոդուլյացիա, այսինքն՝ ազատ նեյտրոնների հոսքի մոդուլյացիա՝ կոդավորելով պարզագույն տեղեկատվական տարրերը՝ բառերը, այբուբենն ու պատահական ընտրված թվերը: Նեյրոնների հոսքը հայտնվել է դետեկտորում, իսկ արձակված տվյալներն ապակոդավորվել են համակարգչով, որի օգնությամբ կոդավորված տեղեկատվությունը վերականգնվել էր:

Համակարգի աշխատունակությունը ստուգելու համար անցկացվել է կրկնակի կույր թեստ, որում պատահական թվերի գեներատորում ստացված նշանակությունը կոդավորվել է առանց ուղարկողներին նախնական ծանուցելու, որից հետո ազդանշանը փոխանցվել է եւ կոդավորվել: Տվյալների հաղորդման բոլոր թեստերը գրանցել են 100-տոկոսանոց հաջողություն:

Լանկասթերի համալսարանից պրոֆեսոր Մալքոլմ Ջոյսը մեկնաբանել է նախագիծը. «Մենք ցուցադրում ենք արագ նեյրոններն ուսումնասիրելու պոտենցիալը՝ որպես անլար կապի միջավայր այն դեպքերի համար, որտեղ տվյալների էլեկտրամագնիսային փոխանցումը կամ անհնարին է, կամ ասհմանափակ իր էությամբ»: Նա պարզաբանել է, որ արագ նեյրոններն ունեն առավելություն էլեկտրամագնիսային ալիքների նկատմամբ, որոնք թուլանում են տարբեր, այդ թվում՝ մետաղյա խոչընդոտներ անցնելիս:

Այդ տեխնոլոգիան կարող է օգտակար լինել այն դեպքերում, երբ էլեկտրամագնիսային ալիքները չեն գործում, իսկ մալուխի ներդիրը խորհուրդ չի տրվում: Նեյրոնային կապն օգտակար կլինի նաեւ արտակարգ իրավիճակներում, երբ ավանդական հաղորդակցման միջոցները չեն գործում: