Նոյեմբերի 15-ին, ժամը  05:15-ի սահմաններում ոստիկանության  Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ  բաժնի  տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից  հակի թելով տղամարդու դի կա կախված:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դատաբժշկի  նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր:

Կայքի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»: