Լեհ-բելառուսական սահմանին կրակոցներ են հնչել։ Փախստականները լեհական տարածք անցնելու նոր փորձ են ձեռնարկել, հաղորդում է «Բելթա»-ն։

Գործակալության տվյալներով՝ լեհերը ջրցաններ են կիրառել փախստականների դեմ եւ լուսաձայնային նռնակներ նետել։ Տուժածները խեղդվում են գազից, երեխաները՝ լացում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ փախստականները սկսել են կոտրել ցանկապատերը Լեհաստանի հետ սահմանին։ Նրանք քարեր եւ շշեր են նետել սահմանապահների ուղղությամբ։ Ի պատասխան՝ լեհ ուժայինները նրանց ուղղությամբ լուսաձայնային նռնակներ են նետում։ Սահմանապահները նաեւ գազ եւ ջրցան մեքենա են կիրառել։ Դեռեւս հաջողվում է ճնշել ամբոխին։