Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել էր հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել:

Նիստը պետք է տեղի ունենար այսօր՝ դռնփակ ռեժիմով:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, սակայն, ընդմիջումից հետո հայտարարեց, թե, քանի որ հիմնական զեկուցողը բացակայում է  դահլիճից, հարցը հերթական նիստերի օրակարգից դուրս է գալիս:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ այսօրվա նիստը: