Ճապոնիայի արեւմուտքում 155 000 հավ կոչնչացնեն թռչնագրիպի բռնկման պատճառով։ Նման որոշում է կայացրել Հյոգո պրեֆեկտուրայի իշխանությունը, փոխանցում է Kyodo-ն:
Նախորդ անգամ վարակի տարածման պատճառով թռչունների ոչնչացումն իրականացվել էր Հյոգոյում 2020 թվականի նոյեմբերին։
Նոյեմբերի 15-ին Kyodo-ն հայտարարել է Կագոսիմայի հարավարեւմտյան պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկման մասին, այնտեղ մորթվելու է մոտ 11 հազար հավ։





























