Tesla ավտոմեքենաների տերերը հայտնել են ավտոպիլոտով վարելիս կեղծ արգելակման դեպքերի աճի մասին, հայտնում է Electrek-ը։

Արգելակման համակարգի սխալ գործարկումը կարող է առաջանալ, երբ էլեկտրաքարերի վրա ակտիվ է վարորդին օգնության ռեժիմը (ADAS):

Մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ ավտոպիլոտը սխալմամբ խոչընդոտ է տեսնում ճանապարհին։ Ըստ վարորդների` որոնց ավտոմեքենաներն առանց պատճառի սկսել են կտրուկ արգելակել, իրավիճակը նրանց անհարմարություն է պատճառում։ Շատ դեպքերում ավտոմեքենայի նման պահվածքը կարող է վտանգավոր լինել, քանի որ դրա հետեւում գտնվող ավտոմեքենան կարող է չհասցնել խուսափել բախումից։

Լրագրողները նշել են, որ ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունն (NHTSA) արդեն սկսել է ուսումնասիրել սպառողների բողոքները: Դատելով ավտոմեքենաների տերերի հաղորդումներից՝ ավտոմեքենան կամ աստիճանաբար դանդաղեցնում է արագությունը եւ կանգնում, կամ ավտոպիլոտը կտրուկ «խփում» է արգելակներին։

Electrek-ի հեղինակ Ֆրեդ Լամբերտը հայտարարել է, որ նման խնդրի է բախվել, երբ իր ավտոմեքենան  վերադասավորվում էր մայրուղու վրա:

«Բարեբախտաբար, իմ հետեւում ավտոմեքենա չկար, և ես կարողացա արագ վերսկսել ընթացքը»,- նշել է լրագրողը։