ԱՄՆ Միսուրի նահանգի բնակիչը հինգ տարի նույն թվերն է խաղարկել վիճակախաղում եւ շահել 98 հազար դոլար, տեղեկացնում է UPI-ն։
Տղամարդն ասել է, որ տոմսը գնել է խանութում եւ դրա վրա գրել նույն թվերը, որոնք օգտագործել է միշտ, երբ մասնակցել է վիճակախաղի։
«Ես այս թվերն օգտագործել եմ չորս կամ հինգ տարի»,- ասել է նա։
Նա օգտագործել է 10 12 19 28 33 թվերը։
Ջեքփոթի հաղթողն ասել է, որ նախատեսում է շահած փողով փակել վարկերը։





























