Շվեյցարիան 2022 թվականի հուլիսից կթույլատրի միասեռականների հարսանիքները։ Միասեռական զույգերը Շվեյցարիայում կարող են ամուսնանալ հաջորդ տարվա հուլիսի 1-ից, հայտարարել է կառավարությունը հանրաքվեի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Ընտրողները ձայների գրեթե երկու երրորդով հավանություն են տվել «Ամուսնություն բոլորի համար» նախաձեռնությանը, ինչը Շվեյցարիան դարձնում է Արեւմտյան Եվրոպայի վերջին երկրներից մեկը, որն օրինականացրել է միասեռականների ամուսնությունները:

Այդ գործընթացի միջոցով հունվարի սկզբից կճանաչվի արտասահմանում ամուսնացող միասեռական զույգերի կարգավիճակը։ Նախկինում զույգերը դիտվում էին որպես գրանցված գործընկերություն Շվեյցարիայում: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի վեց ամսից, ինչը նշանակում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից զույգերին կթույլատրվի ամուսնանալ