Գերմանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դրամատիկ է, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը` կոչ անելով արագացնել բուստերային պատվաստումների տարածումը, հայտնում է Reuters-ը։

Ռոբերտ Կոխի ինստիտուտը ավելի վաղ հայտնել էր, որ հաստատված դեպքերի թիվն աճել է 52 826-ով։

«Դեռ ուշ չէ ընտրություն կատարել առաջին պատվաստման օգտին»,- ասել է նա Գերմանիայի քաղաքապետների համագումարում: «Յուրաքանչյուր ոք, ով ստանում է պատվաստանյութը, պաշտպանում է իրեն եւ ուրիշներին: Եւ եթե բավարար թվով մարդիկ պատվաստվեն, սա է ելք կլինի համավարակից»։

Նա հավելել է, որ «ազգային ջանքեր» են անհրաժեշտ՝ բուստերային պատվաստումները զանգվածաբար տարածելու համար, քանի որ պատվաստանյութերով ապահովվող պաշտպանությունը երկրորդ դեղաչափից վեց ամիս անց սկսել է նվազել: