Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել՝ շուկայում հումքի ժամանակավոր ավելցուկի հնարավորության հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 0.39 տոկոսով՝ հասնելով 79.97 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը` 0.66 տոկոսով՝ հասնելով 77.03 դոլարի բարելի դիմաց։





























