Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է շտկման շրջանակներում նախորդ օրը գրանցված աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.18 տոկոսով կամ 3.35 դոլարով՝ հասնելով 1866.85 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.4 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց 25.067 դոլարի։

Հինգշաբթի ոսկու շուկայում գների ուղղիչ անկում է նկատվում մեկ օր առաջ գրանցված աճից հետո։ Այս դինամիկային նպաստել է գնաճային ճնշումը։