Հինգշաբթի առավոտյան պղնձի արժեքը ուղղիչ կերպով աճում է նախորդ երեք աճուրդային օրերին ավելի քան 4 տոկոս անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 1 տոկոսով՝ հասնելով 4.2445 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի գինը նվազել է 1.62 տոկոսով` մինչեւ 9406.5 դոլար, ալյումինի գինն աճել է 1.63 տոկոսով` մինչեւ 2616.5 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0.96 տոկոսով` մինչեւ 3192 դոլար մեկ տոննայի դիմաց։




























