Կորոնավիրուսից մահացության եւ վարակման ընդհանուր մակարդակը կարող է հասնել սեզոնային գրիպի միջին ցուցանիշին մինչեւ հաջորդ տարվա կեսերը՝ պայմանով, որ նոր, ավելի վտանգավոր տարբերակներ չլինեն։ Նման կարծիք է հայտնել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը Սինգապուրում հիբրիդային ձեւաչափով անցկացված «Նոր տնտեսական ֆորումի» ժամանակ, որը կազմակերպել է գործարար Մայքլ Բլումբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ բնական իմունիտետի զարգացման, պատվաստումների, նոր դեղամիջոցների ի հայտ գալու ֆոնին «մահացության ու հիվանդացության մակարդակը պետք է կտրուկ իջնի»։ Նա կանխատեսում է, որ «եկող տարվա կեսերին նոր շտամների բացակայության դեպքում այս թվերը կարող են հասնել գրիպի սեզոնային տվյալների»։ Միեւնույն ժամանակ, Գեյթսը կոչ է արել «համաշխարհային հանրությանը ակտիվորեն աշխատել գրիպի վերացման ուղղությամբ՝ նվազեցնելու նոր համաճարակների վտանգը»։

Բացի այդ, Microsoft-ի հիմնադիրն անհամբեր սպասում է «հաջորդ տարի անդրադառնալ կորոնավիրուսի պատվաստանյութերի մատակարարմանը»: