Թուրքիայի կենտրոնական բանկը հինգշաբթի նվազեցրել է  տոկոսադրույքը 100 բազիսային կետով՝ մինչեւ 15% եւ ակնարկլ հետագա թուլացման մասին՝ չնայած գնաճը մոտենում է 20%-ին՝ արագացնելով լիրայի անկումը մինչեւ ռեկորդային նվազագույնի, հաղորդում է Reuters-ը։

Կենտրոնական բանկը, որը, ենթադրաբար, ենթարկվում է նախագահ Թայիփ Էրդողանի՝ խթանման կոչերին, չնայած ռիսկերին, երկարաձգել է, ինչպես եւ սպասվում էր, թուլացման ցիկլը, որը սկսվել էր սեպտեմբերին, երբ շաբաթական ռեպո տոկոսադրույքը իջեցվեց 19%-ից:

Լիրան դոլարի նկատմամբ նվազել է մինչեւ 10,98՝ իջնելով 3%-ով եւ օրվա սկզբին հասնելով ռեկորդային նվազագույնի:

«Սա բառացիորեն խելահեղ քայլ է, որն իրական վտանգի տակ է դնում լիրան»,-ասել է Թիմ Էշը BlueBay Asset Management-ից:  

Թուրքիայի ԿԲ քաղաքականության հարցերով հանձնաժողովն ասել է, որ ժամանակավոր գործանները, որոնք նպաստում են գնաճին, կպահպանվեն հաջորդ տարվա առաջին կեսին։

Ավելի վաղ Էրդողանը խոստացել է «մինչեւ վերջ պայքարել տոկոսադրույքերի դեմ»։