Պակիստանում սերիական բռնաբարողին քիմիական կաստրացիա է սպասվում։ Տեղի օրենսդիրները բռնաբարության դեմ պայքարի մասին նոր օրենք են ընդունել, որն ուղղված է բռնաբարողների դեմ դատավճիռների խստացմանը, գրում է CNN-ը։
Օրենքում ասվում է, որ Պակիստանի կառավարությունը պետք է հատուկ դատարաններ ստեղծի ամբողջ երկրում՝ բռնաբարության մասին գործերի քննությունն արագացնելու համար, որպեսզի այդ գործերը քննվեն «օպերատիվ կերպով, նախընտրելի է՝ չորս ամսվա ընթացքում»։
Բռնաբարության մեջ մեղադրվողները կդատապարտվեն մահապատժի կամ ցմահ ազատազրկման։
Քիմիական կաստրացիան պատժի իրավաբանական ձեւ է մի շարք երկրներում, ներառյալ՝ Հարավային Կորեա, Լեհաստան, Չեխիա եւ ԱՄՆ մի քանի նահանգներ։





























