Չինաստանում շվեդական սեղանով ռեստորանը հաճախորդին ներառել է սեւ ցուցակում՝ չափից շատ ուտելու համար:

Չինացի ֆուդ բլոգերը, որը հայտնի է Քանգ անունով, Hunan TV-ին պատմել է, որ իրեն արգելել են այցելել Չանշա քաղաքում գտնվող Handadi ծովամթերքի խորովածի շվեդական սեղանը: Տղամարդը պատմել է, որ առաջին այցելության ժամանակ 1.5 կգ խոզի կողիկներ է կերել, իսկ հաջորդ այցելության ժամանակ՝ 3.5-4 կգ ծովախեցգետին։ Քանգը կարծում է, որ ռեստորանը «խտրական» վերաբերմունք ունի այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարող են շատ ուտել։

Ռեստորանի տերն ասել է, որ Քանգը սննկացնում է իրեն։ «Ամեն անգամ, երբ նա գալիս է այստեղ, ես մի քանի հարյուր յուան եմ կորցնում,- ասել է նա:- Նույնիսկ երբ նա սոյայի կաթ է խմում, կարող է խմել 20 կամ 30 շիշ: Երբ նա խոզի բուդ է ուտում, ուտում է ամբողջ սկուտեղը»։

Պատմությունը պոպուլյար է դառնում չինական սոցցանցերում եւ ավելի քան 250 միլիոն դիտում է հավաքել Weibo-ում՝ ամենատարբեր կարծիքներով: