Սոցցանցերի պլատֆորմները փաստերի դեմ են տրամադրված եւ ստեղծում են «ստի վիրուս», որը սպառնում է բոլոր դեմոկրատիաներին, ասել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, լրագրող Մարիա Ռեսան, գրում է Guardian-ը։
Ռեսան՝ Ֆիլիպինների ամենահայտնի լրագրողներից մեկը, կարծում է, որ սոցիալական ցանցերի պլատֆորմները «նենգաբար մանիպուլացնում են մեր բանականությունը՝ ստեղծելով այլընտրանքային իրողություններ, թույլ չտալով մեզ խորհել»։ Նրա խոսքով՝ ուշադրության սեւեռումը միայն սոցցանցերի կոնտենտի մոդերացման վրա, շեղում է ուշադրությունը, եւ հենց պլատֆորմների ու ալգորիթմի դիզայնն է, որոնք նրանք օգտագործում են կոնտենտի առաջմղման համար, որ «կապիտալ նորոգման»կարիք ունի։
Ռեսան սոցցանցերին մեղադրել է հօգուտ խոսքի ազատության փաստարկների ոչ ճիշտ օգտագործման մեջ։ «Դա հասանելիության ազատության հարց է, ոչ թե խոսքի ազատության»,- ասել է նա։ «Ինչ-որ բան արմատապես այն չէ մեր տեղեկատվական էկոհամակարգում։ Որովհետեւ պլատֆորմները, որոնք փաստեր են տրամադրում, իրականում չեն համապատասխանում իրականությանը»,- ավելացրել է նա՝ մատնանշելով Facebook-ը որպես նորությունների տրամադրման աշխարհում ամենամեծ պլատֆորմ։
Անցած ամիս Ռեսան արժանացել է Նոբելյան մրցանակի ռուսաստանցի լրագրող Դմիտրի Մուրատովի հետ «հանուն կարծիքների արտահայտման ազատության» իրենց խիզախ պայքարի համար, «որը դեմոկրատիայի եւ ամուր խաղաղության նախադրյալն է»։
2012թ. նա դարձել է լրատվական Rappler վեբ-կայքի համահիմնադիրը, որը Ֆիլիպինների ամենահանրահայտ լրատվական գործակալություններից է։





























