Երուսաղեմի 74-ամյա բնակչուհին պատահաբար այրել է 10 000 շեքել՝ փորձելով դրանք «ախտահանել» COVID-19-ից, հայտնում է ynet-ը։
Կինը հավաքել է թղթադրամները եւ ձեռնոցներ հագած դրանք լցրել սպիտակեցնող ամանի մեջ եւ դրել միկրոալիքային վառարանում։ Արդյունքում փողերն այրվել են։
Կինը դեպքի մասին ծանուցել է Իսրայելի բանկին եւ ներողություն խնդրել՝ նշելով, որ մտադիր էր փոխանակել գումարը, սակայն նշել է, որ իր ֆինանսական վիճակը դժվարացրել է դա։ Իսրայելի բանկը հետաքննությունից հետո որոշել է ամբողջությամբ փոխհատուցել գումարը։
Տեսականորեն COVID-19-ը կարող է փոխանցվել թղթադրամների միջոցով։





























