ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնը լքելուց հետո առաջին` «Our Journey Together» («Մեր համատեղ ճամփորդությունը») կոչվող գիրքն է մտադիր հրատարակել։ Այն ներառելու է Սպիտակ տան մամուլի ծառայության ավելի քան 300 պաշտոնական լուսանկար, ուրբաթ հաղորդել է Axios պորտալը:
«Հայրս ընտրել է այս գրքի յուրաքանչյուր լուսանկար, դրել է բոլոր ստորագրությունները, այդ թվում՝ մի քանիսը ձեռքով», - պորտալին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թամփի որդին որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։ Հրապարակման ժամկետները չեն նշվում։
Գրքում ներկայացվելու են Թրամփի լուսանկարները այլ երկրների ղեկավարների հետ, ինչպես նաեւ ընտանեկան կադրեր: Հաղորդվում է, որ գրքի հրատարակմամբ զբաղվելու է Winning Team Publishing-ը, որի համասեփականատերը Թրամփ կրտսերն է։





























