Շոտլանդիայում գրանադարան են վերադարձրել գիրքը 73 տարի անց, գրում է UPI-ն: Այն փակ փաթեթով ուղարկել է կինը, որի հետ եղել է նաեւ ուղեկցող նամակ:

Գրադարանի աշխատակից Դոննա Դյուրի խոսքով՝  անհավատալի էր, որ կորած համարվող գիրքը հետ է վերադարձվել: Գրքի հետ մեկտեղ կինը նամակ էր ուղարկել, որում բացատրել էր իրավիճակը:

Ինչպես պատմել է ուղարկող կինը, 1948 թվականին գրադարանից գիրքը վերցրել էր նրա հայրը, սակայն տղամարդը վերջերս մահացել է: Նրա իրերը դասավորելիս կինը գտել է վեպն ու որոշել հետ վերադարձնել այն:

Դոննան պատմել է, որ այդպիսի ուշացման հետեւանքով պետք է վճարել 4000 ԱՄՆ դոլար, սակայն ավելի վաղ որոշում էր կայացվել չտուգանել մարդկանց, որպեսզի խթանեն գրադարանից վերցված գրքերի վերադարձը: