ՌԴ-ում մեկ օրում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 36 970-ով՝ հասնելով 9 331 158-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 36 970 դեպք, այդ թվում՝ հայտնաբերվել է 2 463 դեպք (6,7 տոկոս) առանց կլինիկական նշանների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է հիվանդության 9 331 158 դեպք: Կորոնավիրուսի աճի տեմպը կազմել է 0,4 տոկոս:

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի հետեւանքով 1 252 մահվան դեպք, ամբողջ ընթացքում՝ 264 095 դեպք, COVID-19-ից հետո հիվանդանոցից դուրս է գրվել 32 504 մարդ, ամբողջ ընթացքում առողջացել է 8 024 930 պացիենտ: