Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3 357 նոր դեպք, առողջացել է 5 772 պացիենտ, մահացել՝ 76 վարակակիր: Տվյալները հրապարակվել են stopcov.ge կառավարության հատուկ կայքում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

Երկրում վերջին 24 ժամում անցկացվել է կորոնավիրուսի 34 361 թեստավորում: Կորոնավիրուսի հայտնաբերման օրական ցուցանիշը կազմել է 9,77 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9,31 տոկոս, 7 օրում՝ 9,01 տոկոս:

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 812 246 դեպք, որոնցից ապաքինվել է 749 699, մահացել՝ 11 498 մարդ:

Ընդամենն արվել է 2 095 168 պատվաստնում, մեկ օրում պատվաստվել է 4638 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, ստացիոնարներում՝ 6 605, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 1 157 քաղաքացի: