Արեւելյան Վրաստանում տեղի է ունեցել 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղական ժամանակով 07:48-ին Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա, հաղորդվում է երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, տեղեկացնում է Sputnik Գրուզիան:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զեմո Կարաբուլագի գյուղի մերձակայքում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հարավ-արեւելք 10 կմ խորության վրա: