Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն օրական ավելացել է 35 681-ով։ Դա նվազագույնն է առնվազն հոկտեմբերի 24-ից սկսած։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9 366 839-ի։ Այս մասին հայտնում է հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։

Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0.38%։

Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն օրական ավելացել է 28 713-ով՝ հասնելով 8 053 ​​643-ի։