Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գների բարձրացման մեջ մեղադրել է «օպորտունիստներին»՝ հայտարարելով, որ իր կառավարությունը պայքարելու է նրանց դեմ, գրել է Sabah-ը։
«Օպորտունիստները փորձում են փոխարժեքի ավելացումը, որը չունի տրամաբանական բացատրություն, որպես պատրվակ օգտագործել գները բարձրացնելու համար», - հայտարարել է նա։
Էրդողանը վստահ է, որ երկրի ղեկավարությունը վարում է ճիշտ տնտեսական քաղաքականություն, որը «կենտրոնանում է ներդրումների, արտադրության, զբաղվածության եւ արտահանման վրա», այլ ոչ թե «բարձր տոկոսադրույքների եւ ցածր փոխարժեքների արատավոր շրջանակի վրա»։
Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների հերթական նվազեցման արդյունքում լիրան հասել է պատմական նվազագույնի: Երկուշաբթի երեկոյան դոլարը վաճառվում է 11.4 լիրայով։
Պարենային ապրանքների տարեկան գնաճը կազմում է մոտ 29 տոկոս։ Ընդ որում, չնայած ներդրողների, Թուրքիայի Կենտրոնական բանկի դժգոհ քաղաքական գործիչների արտահոսքին, Էրդողանը շարունակում է պնդել տոկոսադրույքների իջեցումը։ Միեւնույն ժամանակ, իշխանությունները բարձր գների համար մեղադրում են սուպերմարկետներին եւ հետաքննություն են անցկացնում՝ բացահայտելու գնագոյացման հնարավոր «չարաշահումները»: Վերջին շաբաթների ընթացքում «ոչ ողջամիտ գնագոյացման» համար կառավարությունը բարձր մակարդակի ստուգումներ է սկսել Թուրքիայի խոշորագույն սուպերմարկետներում:




























