Ներկայումս գիտնականներին հայտնի աստերոիդներից եւ ոչ մեկը չի սպառնում բախմամբ Երկրին առաջիկա հարյուր տարում, ասել է NASA-ի ղեկավարի տեղակալ Թոմաս Զուրբուխենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
NASA-ն ծրագրում է չորեքշաբթի DART տիեզերական զոնդն ուղարկել Դիմորֆ աստերոիդի մոտ: Փոքչ տիեզերանավը պետք է բախվի աստերոիդին՝ Երկիրն ապագայում աստերոիդի հետ հնարավոր բախումից պաշտպանելու տեխնոլոգիան փորձարկելու համար:
«Հանգիստ եղեք, այդ աստերոիդն այժմ սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար եւ չի ներկայացնի: Այսօր մեզ հայտնի օբյեկտներից որեւէ մեկը վտանգ չի ներկայացնում մոտակա հարյուր տարում»,- ասել է NASA-ի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ գիտնականներին «հայտնի է 140 մետրից ավելի մեծություն ունեցող օբյեկտների միայն մոտ 40 տոկոսի մասին»։ «Դրանց մեծ մասը՝ մոտ 60 տոկոսը, մենք դեռ պետք է գտնենք»,- ասել է Զուրբուխենը։
DART առաքելության մեկնարկը SpaceX ըկերության Falcon 9 հրթիռային կրիչով նախատեսված է նոյեմբերի 24-ին Մոսկվայի ժամանակով 9.20-ին, տիեզերանավի բախումն աստերոիդի հետ նախատեսված է հաջորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։





























