Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2021 ֆինանսական տարվա պետական բյուջեի նախագծում (սկսած 2021 թվականի ապրիլի 1-ից) ներառել ավելի քան 1,8 տրիլիոն իենի (գրեթե 15,8 միլիարդ դոլար) ծախսերը՝ որպես համաճարակի պայմաններում բնակչությանը լրացուցիչ ֆինանսական օգնություն: Այդ միջոցները կօգտագործվեն հատուկ միավորներ հավաքելու համար, որոնք կարող են փոխանակվել ապրանքների եւ ծառայությունների հետ, գրում է ՏԱՍՍ-ը՝ Yomiuri թերթի վրա հղումով։
Բնակչությանը օգնելուց բացի՝ նման միջոցառումը կոչված է նպաստելու Ճապոնիայում անձը հաստատող միասնական գրանցման քարտերի ավելի ակտիվ ներդրմանը, որոնք ապագայում պետք է դառնան ունիվերսալ գործիք բոլոր հաշվարկների եւ գործարքների համար: Ներկայումս երկրում դրանք ունեն բնակչության միայն 39%-ից մի փոքր ավելին։
Նոյեմբերի 19-ին Ճապոնիայի կառավարությունը հաստատել է պանդեմիայի ժամանակ երկրի տնտեսությանն ու բնակչությանը աջակցելու միջոցառումների նոր փաթեթը՝ մոտ 78,9 տրիլիոն իենի (691,5 միլիարդ դոլար) չափով: Այդ նպատակների համար իշխանությունները բյուջեից կհատկացնեն 55,7 տրիլիոն իեն (488,2 միլիարդ դոլար)։ Մնացած միջոցները՝ մոտ 23,2 տրիլիոն իենի (203,3 մլրդ դոլար) չափով մասնավոր ընկերությունները կտրամադրեն ներդրումների տեսքով։





























