Մոսկվայի GITIS ուսումնական թատրոնում սկսվել է դերասան եւ ուսուցիչ Վալերի Գարկալինի հրաժեշտի արարողությունը, հայտնում է ՌԻԱ-ն։
Գարկալինը մահացել է 68 տարեկանում։ Նա վարակվել էր կորոնավիրուսով եւ հոկտեմբերի սկզբին տեղափոխվել հիվանդանոց։
Գարկալինի հիշատակը հարգելու էին եկել ընտանիքի անդամները, նրա ուսանողները, բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ։





























