Բելառուսի Գրոդնոյի մարզի, այդ թվում՝ Լեհաստանի հետ սահմանին գտնվող «Բրուզգի» լոգիստիկ կենտրոնում ձյուն է տեղացել, շատ փախստականներ այնտեղ առաջին անգամ են տեսել այն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրաքցիները փորձում են ձյան համը, նկարահանում այն իրենց հեռախոսներով: Երեխաները ձնագնդի են խաղում եւ փորձում ձնե հրեշտակներ պատրաստել:

Գրոդնոյի մարզային գործկոմի փոխնախագահ Վիկտոր Պրանյուկի խոսքով` փողոցում ցրտի պատճառով կենտրոնի ջեռուցումն ուժեղացվել է։ Այժմ այստեղ գիշերը 18-20 աստիճան է։

Հիվանդանոցներում կենտրոնից երեք երեխա եւ երկու մեծահասակ կա։ Մի տղամարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Կենտրոնում ապրում է ընդհանուր մոտ 1.8 հազար փախստական։