ԱՄՆ-ը 50 միլիոն բարել նավթ կազատի ռազմավարական պաշարից` էներգակիրների ծախսերը նվազեցնելու համար՝ համաձայնեցնելով այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ, հայտնել է Սպիտակ տունը։

Այս քայլով փորձ է արվում նվազեցնել գազի թանկացող գները: Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ բենզինի գինը ողջ երկրում կազմել է միջինում մոտ 3.40 դոլար մեկ գալոնի դիմաց, ինչն ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է մեկ տարի առաջ գրանցված արժեքը, հայտնում է AP-ն։

Նավթի ռազմավարական պաշարը նավթի պահուստ է արտակարգ իրավիճակների համար, որը թույլ է տալիս պահպանել նավթի հասանելիությունը բնական աղետների, ազգային անվտանգության խնդիրների եւ այլ իրադարձությունների դեպքում: Պաշարները, որոնք կառավարվում են էներգետիկայի դեպարտամենտի կողմից, պահվում են Տեխասի եւ Լուիզիանայի ծոցի ափերի երկայնքով աղի գմբեթներում ստեղծված քարանձավներում: Պաշարում կա մոտ 605 մլն բարել նավթ։

Բայդենի վարչակազմը պնդում էր, որ նավթի մատակարարումը չի համապատասխանում պահանջարկին, քանի որ համաշխարհային տնտեսությունը դուրս է եկել համավարակից, եւ պաշարները ճիշտ գործիք են խնդրի թեթեւացման համար: