Քենիայում պահպանակների դեֆիցիտ է: Երկրի առողջապահական մարմինները կոչ են արել մարդկանց «այլընտրանքներ» օգտագործել, քանի որ երկրում պահպանակների պակաս կա, հայտնել է BBC-ն։

Դեֆիցիտը բացատրվում է պահպանակների բարձր հարկերով, թեեւ դրանք սովորաբար ֆինանսավորվում են դոնորների կողմից: Այս տարվա սկզբին կառավարության եւ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներ ներմուծող դոնորների միջեւ հարկային վեճը հանգեցրել է ապրանքի պակասի:

Քենիայում տարեկան անհրաժեշտ է 455 միլիոն պահպանակ, մինչդեռ կառավարությունը ամսական տրամադրում է ընդամենը 1.6 միլիոն պահպանակ: