Ամբողջովին պատվաստված նորզելանդացիները 2022 թվականի հունվարի 17-ից կկարողանան Ավստրալիայից մուտք գործել Նոր Զելանդիա առանց կարանտինի, այլ երկրների քաղաքացիները՝ կորոնավիրուսի դեմ երկու անգամ պատվաստվելուց հետո, կկարողանան երկիր այցելել 2022 թվականի ապրիլի 30-ից։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է COVID-19-ի դեմ պատասխան միջոցների հարցերով նախարար Քրիս Հիփքինզը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամբողջովին պատվաստված նորզելանդացիները եւ երկրի մշտական բնակիչները կկարողանան Ավստրալիայից մուտք գործել Նոր Զելանդիա՝ առանց կարանտինում մնալու, 2022 թվականի հունվարի 16-ից ժամը 23:59-ից [Մոսկվայի ժամանակով 13:59-ից]: Նոր Զելանդիայի վիզա ունեցողները եւ Ավստրալիայի քաղաքացիները, ովքեր պատվաստված են COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչներով, 2022 թվականի փետրվարի 13-ին ժամը 23:59-ից [Մոսկվայի ժամանակով 13:59-ից] կկարողանան մուտք գործել Նոր Զելանդիա առանց կարանտինի»,-ասել է նախարարը։ Նա նշել է, որ 2022 թվականի ապրիլի 30-ից Նոր Զելանդիան կբացի իր սահմանները ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկների համար ամբողջ աշխարհից։





























