Երկար ժամանակ համարվում էր, որ V դինաստիայի միայն վեց փարավոններ են կառուցել Արեւի տաճարներ։ Այսպես են կոչվում այն շինությունները, որոնք փարավոնների կենդանության օրոք ծառայել են նրանց աստվածացնելուն։ Մինչեւ վերջերս միայն երկու այդպիսի տաճար է հայտնաբերվել։ Հնագետներին հաջողվել է Աբու Գորաբում գտնել երրորդի ավերակները։ Այս մասին գրել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ Art News-ին հղումով։
Շինությունը կառուցվել է փարավոն Նիուսերայի օրոք (մ.թ.ա. 2400-ական թվականներ): Տաճարի հայտնաբերման վայրից ոչ հեռու կա եւս մեկ նշանակալից համալիր, որը նվիրված է արեւի աստված Ռային:
Աղյուսից պատրաստված տաճարի ավերակների հետ հնագետները հայտնաբերել են ծեսերի ժամանակ օգտագործվող սափորներ, հնագույն կնիքներ եւ կրաքարե սյուների մասեր։





























