Ռուսաստանի քաղաքացիների կեսից ավելին կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ «Ամենակարեւոր խնդիրը հավաքական իմունիտետի հասնելն է: Այսօր ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում դրա մակարդակը 50,4 տոկոս է»,-ասել է Գոլիկովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նա նշել է, որ արդեն վեց շրջաններում անհրաժեշտ թվով քաղաքացիներ պատվաստվել են առաջին բաղադրիչով՝ հասնելու 80տոկոս հավաքական իմունիտետի։ Այդ շրջաններն են՝ Մոսկվայի մարզ, Սանկտ Պետերբուրգ, Սեւաստոպոլ, Տիվայի Հանրապետություն, Կարելիա, Չուկոտկայի ինքնավար մարզ։ Այս նպատակին մոտ են Մոսկվան եւ Լիպեցկը։





























