Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կրկին հոսպիտալացվել է: Նրա մոտ, ենթադրաբար, կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնել է Cznews.info-ն:

Զեմանը այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է մեկուկես ամիս։ Նա ծրագրում էր վերադառնալ աշխատանքի Լանաչում գտնվող իր նստավայրում։ Ուրբաթ Զեմանը պետք է երկրի նոր վարչապետ նշանակեր Պետր Ֆիալուին։

Ընդ որում, Զեմանը վերջերս ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը։ Նա պատվաստվել է Pfizer / BioNTech-ի դեղամիջոցով: