Թուրքիայի Անթալիա քաղաքում 3 կին կոտրել են մի բնակարանի դռան փականը եւ տնից գողացել ոսկի ու թանկարժեք իրեր։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  թալանված բնակարանի տերը գողության փաստի առթիվ դիմել է ոստիկանություն եւ տրամադրել տանը տեղադրված անվտանգության տեսախցիկի արած տեսագրությունը։ Ոստիկանության գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել 3 կանանցից 2-ը, ովքեր խոստովանել են իրենց արարքը։ Պարզվել է, որ կանանցից մեկը գտնվում է հղության 7-րդ ամսում։