WikiLeaks ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը 2019 թվականից գտնվում է Լոնդոնի Բելմարշ բանտում, ինսուլտ է տարել, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Ասանժի հարսնացու Ստելա Մորիսին, տեղեկացնում է Գազետա-ն:
Ինչպես պատմել է Մորիսը, ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարում է գրանցվել Լոնդոնի Գերագույն դատարանում Ասանժի ելույթի ժամանակ, որը հաղորդվել է բանտից տեսակապի միջոցով: Նրա խոսքով՝ ինսուլտը հրահրվել է սթրեսով, որը կապված է Վաշինգտոնի նախաձեռնած հետապնդման հետ: Նա նաեւ նշել է իր փեսացուի առողջության ընդհանուր վիճակի վատթարացման փաստը:
Հոդվածում ասվում է, որ WikiLeaks-ի հիմնադրի հիշողության հետ կապված խնդիրներ են նկատվում, կան նաեւ այլ ախտանշաններ, որոնք վկայում են նյարդաբանական խանգարումների մասին:
Լրագրողները խնդրել են արդարադատության նախարարության ներկայացուցիչներին մեկնաբանել իրավիճակը, սակայն մերժում են ստացել:





























