ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավելյալ ուժեր կուղարկի ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական երկրներ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման» դեպքում, ասվում է Սպիտակ տան կայքում տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ամերիկայի առաջնորդի պնդմամբ՝ նա հստակ հասկացրել է Վլադիմիր Պուտինին, թե որքան աղետալի կլինեն տնտեսական հետեւանքները Ռուսաստանի համար, եթե ներխուժումը տեղի ունենա:
Բայդենը համոզված է, որ այդ քայլերը ոչ միայն ճնշում կգործադրեն Մոսկվայի վրա, այլ նաեւ կփոխեն նրա նկատմամբ մյուս երկրների վերաբերմունքը:
«Նրանք սարսափելի գին կվճարեն»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:





























