ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցությունները վարում են բարեկամական շփման տոնով, սակայն քննարկվող հարցերը միշտ խիստ կոնկրետ են ձեւակերպվում, տարընթերցումներ չեն դիտվում: Այդ մասին ««Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահները, բնականաբար, կիրառում են բարեկամական շփման ատրիբուտիկան»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով բանակցությունների սկզբում երկու առաջնորդների միջեւ ջերմ ողջույնները: «Սակայն թեմաների, հարցերի քննարկման տոնի տեսանկյունից այն շատ կոնկրետ էր, առանց տարընթերցումների ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Բայդենի կողմից.,-ընդգծել է Պեսկովը:

«Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հանդիպման ընթացքում հրապարակվել են երկու առաջնորդների տեսակապի միջոցով գագաթնաժողովի նախապատրաստական կադրերը: Ցուցադրվել են նաեւ բանակցությունների մեկնարկի կադրերը, երբ Պուտինը նշել է, որ «ուրախ է կրկին տեսնել» իր պաշտոնակցին ու ձեռքը թափահարելով՝ ողջունել նրան, Ամերիկայի առաջնորդը պատասխանել է նույնկերպ, ժպտացել եւ երկու ձեռքը թափահարելով՝ ողջունել Պուտինին: