Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժումն իր նախարարներին արգելել է առանց ԱԳՆ-ի համաձայնության հանդիպել օտարերկրացի դիվանագետների հետ։ Այս մասին ասվում է «Աֆղանստանի իսլամական էմիրության» Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրության վարչապետ Մուհամմադ Հասան Ահունդը հրաման է արձակել, ըստ որի՝ էմիրության նախարարներին եւ պաշտոնյաներին արգելվում է առանց ԱԳՆ-ի համաձայնության հանդիպել արտասահմանցի դիվանագետների եւ պետությունների դեսպանների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























