Գեղարքունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:10–ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ  2107 և Lada մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով  տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: