Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնաթող է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինային, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
Պաշտոնաթողության պատճառները չեն նշվում։
ԿԸՀ նախագահը փոխվելու է 25 տարվա մեջ առաջին անգամ։ Հանձնաժողովը կղեկավարի Իգոր Կարպենկոն։ Բացի այդ, Լուկաշենկոն նշանակել է ԿԸՀ հինգ նոր անդամի։
Երմոշինայի պաշտոնաթողությունը տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվեի նախօրեին, որն սպասվում է 2022թ. փետրվարին։
Լիդիա Երմոշինան անփոփոխ ղեկավարել է Բելառուսի ԿԸՀ-ն 1996 թվականից։ Բելառուսական ընդդիմությունը եւ միջազգային կազմակերպությունները կարծում են, որ հանրապետությունում մշտապես կեղծվում են ընտրությունների եւ հանրաքվեների արդյունքները, իսկ դրանց ընթացակարգը խախտվում է։





























