Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Ամանում անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել, որպեսզի քննարկեն տարբեր հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Հորդանանի պաշտոնական Petra լրատվական գործակալությանը։
Հանդիպումը կազմակերպել է Ամանում Անվտանգության հետազոտությունների արաբական ինստիտուտը։
Հանդիպման ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել է «հրթիռային սպառնալիքի նվազեցման եւ երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդման, հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջոցառումների վրա»:
Իրանական եւ սաուդյան կողմերը, մասնավորապես, քննարկել են միջուկային վառելիքի եւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
«Հանդիպման ընթացքում գերակշռել է փոխադարձ հարգանքը, ինչը ցույց է տալիս հարաբերությունները զարգացնելու եւ տարածաշրջանային կայունությունը ամրապնդելու երկու կողմերի պատրաստակամությունը»,- ասել է ինստիտուտի տնօրեն Այման Խալիլը։ Նա հավելել է, որ առաջիկայում երկու կողմերի միջեւ լրացուցիչ հանդիպումներ կանցկացվեն՝ հանդիպման ընթացքում արված առաջարկությունները կյանքի կոչելու համար։





























