Թունիսի նախագահ Կաիս Սայեդը հայտարարել է, որ խորհրդարանը կդադարեցնի աշխատանքները մինչեւ նոր ընտրությունների անցկացումը մեկ տարի անց, հայտնում է BBC-ն։

Համազգային հեռուստատեսային ուղերձում Սայեդը նաեւ ներկայացրել է հաջորդ տարի նախատեսված սահմանադրական հանրաքվեի անցկացման պլանները:

Հուլիսին, երբ նա կասեցրեց խորհրդարանի աշխատանքները եւ պաշտոնանկ արեց այն ժամանակվա վարչապետին, Քայս Սայեդը շարունակեց ամրապնդել իր իշխանությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ իր գործողություններն անհրաժեշտ էին կոռումպացված քաղաքական ստատուս քվոն հաղթահարելու եւ տնտեսությունն աշխուժացնելու համար: