Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց այն մասին, որ Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ վատառողջ է եւ ներկայացրել է համապատասխան բժշկական տեղեկանք։ Գեւորգյանի երկրորդ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացրել է, որ այլեւս Գեւորգյանի ներկայացուցիչը չէ դատարանում։ Ինքը՝ Գեւորգյանը, միջնորդել էր արտասահման մեկնելու թույլտվություն ստանալու համար։

Դատավորը ճշտել էր՝ ցանկանո՞ւմ է արդյոք Գեւորգյանը այդ միջնորդությունը քննարկել հիմա, թե՞ ավելի ուշ։ Գեւորգյանն առաջարկել էր այն դիտարկել հաջորդ նիստում։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ։