Թուրքիայում գտնվող ադրբեջանական պատվիրակությունը գոհ է մնացել հանդիպումներից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։
Թուրքիա ժամանած Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների եւ խորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հայտնել է, որ իրենք գոհ են մնացել թուրքական կողմի պարզաբանումներից՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ, եւ հոկտեմբերի 17-ին պատրաստվում են լքել Թուրքիան։ Ադրբեջանից եկած հանձնաժողովի նախագահ Սեմեդ Սեյիդովը նշել է. «Թուրքիայում մեզ զգացել ենք ինչպես մեր երկրում։
Կովկասում խաղաղության հիմքը՝ թուրք-ադրբեջանական եղբայրությունն է։ Մենք հասկացանք, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Թուրքիան աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է։ Ադրբեջանն էլ Թուրքիայի կողքին է ուժեղանում, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան միասին ավելի ուժեղ են։ Թուրքիայի վարչապետի հետ մեկ ժամից ավել խոսեցինք եւ հասկացանք, որ Ադրբեջանի շահերը ամենաբարձր մակարդակի վրա են դիտվում։ Իսկ ովքեր ցանկանում են վնասել, թող իմանան, որ Թուրքիայի կողքին Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի կողքին Թուրքիան է»։




























