Բրազիլիայի երկու քաղաքական գործիչներ որոշել են հարաբերությունները ռինգում պարզել, հայտնում է LADBible-ը: Տղամարդիկ ցանկացել են տարաձայնություններից բխող իրենց զայրույթը միմյանց վրա այսպես թափել։

Ըստ լրատվամիջոցների՝ մրցակիցներ են դարձել Բորբայի քաղաքապետ Սիմաու Պեյշոտուն եւ նախկին խորհրդական Էրինեու Ալվեշ դա Սիլվան, ով առաջինին մեղադրել է անարդյունավետ կառավարման մեջ։ Բացի այդ, դա Սիլվան բազմիցս վիրավորել է իր հակառակորդին՝ նրան անվանելով ճիվաղ եւ սրիկա։

Հաղորդվում է, որ մենամարտի համար նույնիսկ 17 դոլարանոց տոմսեր են վաճառվել։ Մենամարտը տեղի է ունեցել դպրոցի մարզադահլիճում եւ տեւել է 13 րոպե։ Երեք ռաունդից հետո Պեյշոտուն հազիվ է կարողացել ոտքերը շարժել մրցակցի հարվածներից, սակայն, այնուամենայնիվ, հաղթել է, ինչը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։

«Ես փողոցային պայքարող չեմ, ես քաղաքապետ եմ։ Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է կռվել ինձ հետ, ապա ես պատրաստ եմ: Ես միշտ հաղթող եմ եղել»,- մեկնաբանել է Պեյշոտուն իր հաղթանակը: