Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթում քաղաքապետ Հայկ մարությանի վերաբերյալ հոդվածին:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։

Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան»:

Hi\ecnenq, w8 vարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» օրեր առաջ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով հոդված էր հրապարակել՝ նշելով, թե քաղաքապետը փոխել է ճամբարը, անգամ հանդիպում ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել էր, թե Մարության-Քոչարյան հանդիպում տեղի չի ունեցել։ «Առհասարակ կարծում եմ, երբ ԶԼՄ-ն նման տեղակ գնահատականներ է հնչեցում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե մի քիչ ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - ասել էր Վարդևանյանը։