Թուրքիայի ֆինանսական ճգնաժամը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ Այս մասին գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Այն փաստը, որ Թուրքիան բախվել է ֆինանսական ճգնաժամի, մեզ չի բավարարում, քանի որ դա կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը»,-ասել է Միցոտակիսը։  

Նա քննադատել է Թուրքիային երկու երկրների միջեւ լարվածության համար՝ նկարագրելով թուրքական casus belli-ն (պատերազմի առիթ), եթե Հունաստանն ընդլայնի իր տարածքային ջրերը 12 ծովային մղոնով։ 

«Միմյանց հետ հարաբերություններում մենք ապավինում ենք բանականությանը: Մենք չենք երազում կորցրած մեծության մասին։ Եկեք սկսենք նայել ապագային, ոչ թե անցյալին»,-ասել է նա։