Իրանի հարավ-արեւելքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 49-ի, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ Մի քանի տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են։

Ինչպես նախկինում հաղորդել է NEWS.am-ը ահաբեկչությունը տեղի է ունեցել Սիստան եւ Բելուջիստան գավառի Սերբազ քաղաքում։ Մահապարտ ահաբեկիչը, որը եղել է սուննի ծայրահեղական «Ջունդ Ալլա» խմբավորումից, ինքն իրեն պայթեցրել էր Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի փոխհրամանատարի ավատոմեքենայի մոտ։ Իրանցի բարձրաստիճան այդ սպան եւ մեքենայում գտնվող այլ սպաներ զոհվել էին։